Կենդանաբանական այգի

Աշխարհի համարյա բոլոր երկրներում կան կենդանաբանական այգիներ: Առաջին հայացքից, դա շատ լավ գաղափար է, բայց, իրականում, երբ մոտոնում ես այդ հարցին մի-փոքր ավելի լուրջ, հասկանում ես, որ դա խոչընդոտում է կենդանիների ազատությանը և ոչ միայն: Կենդանիները գտնվում են կամ փոքր և կեղտոտ վանդակներում, որոնցից տհաճ հոտ է փչում, կամ փոքրիկ տարածքներում, որտեղ ևս կեղտոտ է… ինչն է հետաքրքիր, որ մարդիկ մտնելով կենդանաբանական այգի և տեսնելով այդտեղի կեղտոտ տարածքը ու զգալով այլանդակ հոտը, այնուամենայնիվ գալիս են այդտեղ իրենց երեխաների հետ… Բերեմ մի-քանի օրինակներ. Կապիկները, աղվեսները, գայլերը, թռչունները, առյուծները, վագրերը և շատ այլ կենդանիներ գտնվում են փոքր վանդակներում: Փղիկները, ձիերը և մյուս այդ տիպի կենդանիները գտնվում են շատ փոքր, բայց ազատ ու կեղտոտ տարածությունում: Այդ բոլոր կենդանիներին պահում են սոված և ծարավ, անգամ ամառվա շոգին: Այսինքն` դրանց ուտելը ավելի շատ կախված է այդ օրվա մարդկանց քանակից և նրանից, թե ինչ կտան դրանց այցելուները… Կենդանաբանական այգու կենդանիներին ուշ-ուշ են լողացնում… Եվ ի վերջո, կան շատ կենդանիներ, որոնք սովոր չեն այս կամ այն բնակլիմայական պայմաններին: Իսկ եթե հարցնենք ցանկացած մարդու, թե արդյոք կհամաձայնվի ինքը ապրել նույն պայմաններում, ինչ-որ ապրում են կենդանաբանական այգու բնակիչները, ինչ կլինի պատասխանը: Միթե նա կհամաձայնվի: Բայց չգիտես թե ինչու, կենդանիներին բերում և գցում են վանդակի մեջ, որտեղ դրանք պետք է ապրեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Այսինքն, մարդը խլում է կենդանու ձեռքից իր կյանքը և դարձնում մի անհայտ արարած, որը ամբողջ օրը չգիտես, թե ինչով է զբաղված, մինչդեռ կարող էր իր համար հանգիստ ապրել անտառում, որտեղ ծնվել էր: Եվ եթե անգամ դրա հետ ինչ-որ բան պատահեր, դա գոնե կիմանար, որ ապրել է քիչ, բայց եղել է ազատ և իր կյանքի պատասխանատվությունն իր վրա էր; Իսկ կենդանաբանական այգում դրանք ամբողջ օրը նույն տարածքում են: Այսինքն կենդանիները ամբողջությամբ զրկվում են իրենց ազատությունից… Ամեն կենդանի պետք է ապրի այնտեղ, որտեղ ծնվել է, լինի ազատ և ինքը կառավարի իր կյանքը:
Welcome Guest