Կրկես

       Կրկեսը կենդանիների իրավունքների խախտման վառ օրինակներից մեկն է:
       Ի՞նչ է ժողովուրդը հասկանում կրկես ասելով. մարդկանց, ովքեր գիտակցաբար իրենց իսկ ծաղրածու են սարքում, թե կենդանիների, որոնց ստիպում են անել այն, ինչ դրանք չեն ուզում, անել այն, ինչից դրանք սարսափում են: Ժողովուրդը գալիս է կրկես տեսնելու, թե որոշակի ժամանակահատվածում ինչ են հասցրել սովորել կենդանիները, ավելի ճիշտ` ինչ են հասցրել սովորեցնել դրանց, տարբեր տանջանքների ենթարկելով: Այսինքն ճիշտ ժամանակին չկերակրելով, հարվածելով դրանց, ստիպելով անել այն, ինչ դրանք չեն ուզում և ի վերջո, որպես շնորհակալություն, կենդանիներին տանում են իրենց փոքր վանդակները, որոնցից տհաճ հոտ է գալիս…այսինքն, դրանց զրկում են ազատությունից… իսկ ինչու պետք է մարդուց կախված լինի կենդանիների ազատությունը: Զարմանալին այն է, որ մարդիկ այցելելով կրկես և տեսնելով, թե ինչ վերաբերմունքի են արժանանում կենդանիները, այնուամենայնիվ ծիծաղում և ուրախանում են դրանց վրա:
         Բերեմ մի վառ օրինակ. մարդիկ ուրախանում են, երբ վագրերը թռնում են կրակի միջով, իմանալով այն, որ վագրերը սարսափում են կրակից… բայց ուրիշ ելք դրանք չունեն, քանի-որ հետեվից կանգնած են հատուկ մարդիկ, ովքեր` այսպես ասած կենդանիների չհնազանդվելու ժամանակ, հարվածում են դրանց, այնուամենայնիվ ստիպելով վագրերին թռնել կրակի միջով, այսինքն անել այն, ինչից դրանք սարսափում են: եվ եթե մի վագր վարժեցման ժամանակ հարձակվի մարդու վրա, ապա բոլոր լրատվությունները միանգամից կասեն, որ մի կատաղած վագր հարձակվել է մարդու վրա, չխորանալով դրա մեջ, չիմանալով, թե ինչ է եղել իրականում, ինչու է վագրը ‘‘կատաղել’’: ինչու մարդը իրեն չի դնում այդ կենդանու տեղը: ինչու չի մտածում, թե ինչպես իրեն կզգար, երբ վախենար ասենք բարձրությունից և ստիպված լիներ թռնել 11երորդ հարկից, անգամ իմանալով, որ իր հետ բան չի պատահի:
         Նույնը անում են կապիկների, շների, կատուների, արջուկների և այլ կենդանիների հետ. Դրանց հագցնում են տարբեր շորեր: կապիկներին և կատուներին ստիպում են ծխել, շնիկները թռնում են տարբեր արգելքներից, Արջերին և կապիկներին ստիպում են քշել հեծանիվ, չնայած դա բարդ է ստացվում անգամ մարդկանց մոտ, ծովային առյուծներին ստիպում են, որ իրենց դնչերով բռնեն տարբեր գնդակներ և խաղացնեն դրանք, ձիերին ստիպում են վազել տարբեր արագություններով` հարվածելով դրանց…
        Եվ այդ ամենի վրա մարդիկ ուրախանում են… ինչու՞… միթե իրենց դա հաճելի է… Իհարկե, թող լինի կրկես, բայց ոչ կենդանիների մասնակցությամբ, չէ՞ որ ամեն համարից առաջ լինում են փորձեր և դրանց ժամանակ կենդանիներին բառից բուն իմաստով տանջում են. Թող կրկեսի աշխատողները հորինեն ուրիշ համարներ առանց կենդանիների; Չէ՞ որ սահմանափակում են կենդանիների ազատությունը… մարդը չպետք է որոշի կենդանու օրվա ռեժիմը…
Welcome Guest