ՀՀ.-ում թափառող կենդանիների քանակը բավականին շատ է: այդ բոլոր կենդանիները որպես կանոն ունենում են բարդ կյանք: Օրինակ սև կատուներին տարբեր մարդիկ հարվածում են քարերով միայն նրա համար, որ դրանք սև են, քանի-որ ըստ ավանդույթի հավատում են, որ եթե ինչ-որ մեկի ճանապարհը սև կատու է անցնում, ապա այդ օրը տվյալ մարդուն սպասելու են բազում անհաջողություններ: Շատ դեպքերում թափառական շներին տանում են սպանդանոցներ : Բայց եթե հանկարծ շունը, այսպես ասած բերման ենթարվկելու ժամանակ կատաղում է, ապա այդ մարդիկ ասում են, որ դա եղել է կատաղած շուն, որը կարող էր իրենց վրա հարձակվել, չմտածելով այն, որ կենդանին ապրում է սթրեսսային վիճակ, քանի-որ եկել են իրեն անծանոթ մարդիկ և իրեն ստիպողաբար ինչ-որ տեղ են տանում…
Մարդիկ նաև տեսնելով որոշ կենդանիների թշվառ վիճակը, որ օրինակ օրերով բան չեն ուտում, այնուամենայնիվ ոչնչով չեն օգնում դրանց:
Հետաքրքիրն այն է, որ այստեղ չկա ոչ մի օթևան կենդանիների համար: Եվ եթե լինեին օթևաններ թափառական կենդանիների համար, արդյոք մարդիկ կենդանիներին կտանեին սպանդանոցներ և կզրկեին իրենց կյանքից: Եվ ինչու է մարդը որոշում, թե թափառական կենդանին ինչքան է ապրելու: Շատ մարդիկ պատճառաբանում են դա, ասելով, որ փողոցում կան շատ գազազած շներ և կատուներ: Բայց ինչու իրենց մոտ հարց չի առաջանում, թէ ինչու է այդ կենդանին գազազած: միգուցե նրանից է, որ այդ կենդանու հետ դաժանավարի են վարվել` հարվածելով դրան օրինակ քարերով… Բայց թե ինչու են մարդիկ այդպես վարվում կենդանիների հետ հասկանալի չէ, արդյոք դրանից հաճույք են ստանում: իսկ եթե ռեալ խոսանք, ապա դրսում շատ քիչ են հանդիպում գազազած կենդանիներ: Եվ փաստորեն դուրս է գալիս այնպես, որ մարդը ավելի շատ վնաս է տալիս կենդանուն, քան օգնում դրան, չնայած կան մարդիկ, ովքեր օգնում են դրանց, օրինակ կերակրում են:
Այսպիսով եթե մենք կարող ենք օգնել դրանց, ինչու չօգտվենք այդ հնարավորությունից: